Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» համակարգում ՀՀ տարբեր մարզերի դպրոցներից 81 ուսուցիչների և աշակերտների համար հոկտեմբերի 24–ից դեկտեմբերի 20–ը կազմակերպվել էր «CorelDRAW գրաֆիկական ծրագրի ուսուցում» դասընթացը, որը վարում էր ԿՏԱԿ–ի աշխատակից Մարիետա Դումիկյանը։ Դասընթացի 30 մասնակիցներին, ովքեր յուրացրել էին մատուցված նյութը, կատարել հանձնարարված առաջադրանքները և բավարար ճշտությամբ կատարել թեստային խնդիրները, հանձնվեցին վկայագրեր։

