Հեռավար ուսուցում
Բաց թողնել մատչելի դասընթացներ

Մատչելի դասընթացներ


Բաց թողնել կայքի նորություններ

Կայքի նորություններ

Մարիետա Դումիկյան Նկարը
Հեռավար ուսուցման դասընթաց «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» թեմայով
Մարիետա Դումիկյան - Չորեքշաբթի, 15 Փետրվար 2017, 03:05
 

«Հայկական կրթական միջավայրի» «Հեռավար ուսուցում» համակարգում փետրվարի 15-ին մեկնարկել է հերթական դասընթացը՝  «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» թեմայով, որին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի բոլոր մարզերի դպրոցների 129 մասնագետներ: Հեռավար դասընթացի մասնակիցները չորս շաբաթվա ընթացքում կծանոթանան WordPress կայքերի կառավարման համակարգին, ձեռք կբերեն աշխատելու հմտություններ, համակարգի ֆորումում կքննարկեն ու կպարզաբանեն կայքերի ստեղծման գործընթացում առաջացած տարբեր հարցեր, որի արդյունքում կկարողանան լիարժեք գործարկել իրենց դպրոցների կայքերը:

Schoolsite.am հայալեզու տիրույթում, որը գործում է Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցում, 1250 ուսումնական հաստատությունների տրամադրվել են ենթադոմեններ, կայքի ձևանմուշ-կաղապար և մուտքի հնարավորություն:

ՀԿՑ-ի կենտրոնական հանգույցում գործարկվող բոլոր կայքերի շուրջօրյա տեխնիկական սպասարկումը և խորհրդատվության տրամադրումն իրականացվում է անվճար հիմունքով:

 

 
Մարիետա Դումիկյան Նկարը
Ավարտվեց ևս մեկ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթաց
Մարիետա Դումիկյան - Չորեքշաբթի, 16 Սեպտեմբեր 2015, 11:46
 

Ավարտվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» համակարգում կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացը:  Արդյունքում Շիրակի և Լոռվա մարզերից մասնակցած 19 ուսուցիչները սովորեցին՝ Moodle համակարգը, որի օգնությամբ մասնագետները ստեղծեցին տարբեր առարկաներից հետաքրքիր և բովանդակալից հեռավար ուսուցման համար նախատեսված դասընթացներ:

Դասընթացի  17 մասնակիցներ, ովքեր  ակտիվորեն մասնակցել են հեռավար դասընթացին և հաջողութամբ կատարել են բոլոր առաջադրանքները,ստացան հավաստագրեր։

Դասընթացավար Մարիետա Դումիկյան (ԿՏԱԿ-ի ՏՀՏ բովանդակության մասնագետ):

 
Մարիետա Դումիկյան Նկարը
Ավարտվեց «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացը
Մարիետա Դումիկյան - Չորեքշաբթի, 3 Հունիս 2015, 11:44
 

Ավարտվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» համակարգում երկու փուլով կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացը, որի արդյունքում Հայաստանի տարբեր մարզերից մասնակցած ուսուցիչները սովորեցին՝

• eXe ծրագրիը, որի օգնությամբ նրանք ստեղծեցին տարբեր առարկաներից էլեկտրոնային ուսումնական նյութեր:
• Moodle համակարգը, որի օգնությամբ մասնագետները ստեղծեցին տարբեր առարկաներից հետաքրքիր և բովանդակալից հեռավար ուսուցման համար նախատեսված դասընթացներ:

Դասընթացի  13 մասնակիցներ, ովքեր  ակտիվորեն մասնակցել են հեռավար դասընթացին և հաջողութամբ կատարել են բոլոր առաջադրանքները,ստացան հավաստագրեր։

Դասընթացավար Մարիետա Դումիկյան (ԿՏԱԿ-ի ՏՀՏ բովանդակության մասնագետ):


 
Մարիետա Դումիկյան Նկարը
eXe ծրագրի ուսումնական ձեռնարկ
Մարիետա Դումիկյան - Հինգշաբթի, 20 Նոյեմբեր 2014, 02:50
 

eXe ծրագիրը ներկայումս լայն կիրառություն է ստացել էլեկտրոնային ուսումնական նյութեր ստեղծելու համար: Այն  իրենից ներկայացնում է վեբ խմբագրման  XHTML խմբագրիչ: Այն անվճար տարածվող, բաց կոդով ծրագիր է: Իր ինտերֆեյսի բավականին հեշտ և մատչելի լինելու շնորհիվ մեծ տարածում է գտել տարբեր երկրների ուսումնական հաստատություններում:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար դասընթաց  «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այն անց է կացվելու  2 փուլով`

  • eXe ծրագրի ուսուցում, որի օգնությամբ ուսուցիչները կկարողանան ստեղծել ցանկացած առարկայից  էլեկտրոնային ուսումնական ձեռնարկ:
  • Moodle համակարգի ուսուցում, որի օգնությամբ մասնագետները կկարողանան իրականացնել հեռավար ուսուցում:
Կարդալ այս թեմայի մյուս մասը(5 բառ)...
 

Բաց թողնել Գլխավոր մենյու

Գլխավոր մենյու

Բաց թողնել Նավարկել

Նավարկել

Բաց թողնել Օրացույց

Օրացույց

Կիր Երկ Երք Չոր Հնգ ՈՒր Շաբ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31