ՏՀՏ-ի սրընթաց զարգացումն արդի ժամանակաշրջանում նոր պահանջներ է դրել կրթական համակարգի առջև: Ժամանակակից կրթական համակարգերում դրանք անչափ գործունակ միջոց են, որոնք խթանում են ստեղծագործ մտածողությունը, օգնում են սովորողներին ակտիվորեն ընդգրկվել ուսումնական գործընթացում, խորացնել ուսուցանվող նյութի իմացությունը,  բարձրացնել առաջադիմությունը և հետաքրքրվածությունը,  ինչպես նաև կիրառել ժամանակակից ուսուցման, գնահատման ու ինքնագնահատման մեթոդներ: