Այսօր հանրակրթական ոլորտում կատարվող բարեփոխումների համատեքստում խիստ կարևորվում է երեխայի՝ դպրոցին նախապատրաստման հիմնախնդիրը: Դպրոց հաճախելը երեխայի կյանքի նոր փուլ է: Այն էականապես տարբերվում է մանկապարտեզից. երեխան սկսում է ապրել այլ ռեժիմով և նոր՝ խիստ համակարգված պայմաններով, պահանջներով: Այդ իսկ պատճառով առաջին դասարանցիների դպրոցին հարմարվողականությունը առաջացնում է մի շարք դժվարություններ: