Ողջույն, հարգելի՛ ուսուցիչներ: «Ինչպես ներգրավել և դասապրոցեսի ակտիվ մասնակից դարձնել բոլոր սովորողներին» թեմայով դասընթացում կներկայացնեմ խնդրի վերաբերյալ իմ կատարած հետազոտությունների արդյունքները և կառաջարկեմ լուծման մի քանի տարբերակներ, բոլոր սովորողներին ակտիվացնող մեթոդներ և հնարներ:  

   Դասընթացը տևելու է 4 շաբաթ, որի ընթացքում կհաղորդակցվենք դասընթացում տեղադրված ֆորումների օգնությամբ: 

    Դասընթացը ստեղծող և վարող՝ Արաքսյա Գևորգյան՝ Գավառի Գեորգի Մնացականյանի անվան N7 միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: