Նախ վերհիշենք գումարման գործողության բաղադրիչները:

Գումարման գործողության բաղադրիչներն են գումարելի, գումարելի, գումար կամ գումարելիներ, գումար:
 
Այժմ դիտարկենք գումարման մի քանի տարբերակ և փորձենք հասկանալ, թե ո՞ր տարբերակն է ավելի հեշտ և արագ:

3+5=8

30+50=80

300+500=800

3000+5000=8000  
 
Բնականաբար կլոր թվերի գումարումն իրենից մեծ բարդություն չի ներկայացնում, ուստի այն կարելի է հեշտությամբ կատարել բանավոր:

3000+5000=8000   

3 հազարյակ + 5 հազարյակ = 8 հազարյակ, որն էլ 8000-ն է:
 
 
Ցանկացած բազմանիշ կլոր թիվ կարող ես կարգային գումարելիների  օգնությամբ արագ գումարել : 

 47365+22432 արտահայտությունն ինչպե՞ս  հաշվել...
 
 
Տարբերակ 1

Եթե թիվը վերածենք կարգային գումարելիների և սկսենք գումարում կատարել, ապա կստացվի այսպիսի պատկեր. 

40000+7000+300+60+5 գումարած 20000+2000+400+30+2
 
(40000+20000)+(7000+2000)+(300+400)+(60+30)+(5+2)=60000+9000+700+90+7=69797   
 
Ի՞նչ ես կարծում հարմար կլինի՞ թվերն այս տարբերակով գումարել: Մտածի՛ր:
 
Տարբերակ 2

Կատարենք սյունակով գումարում.

Բազմանիշ թվերի գումարումը կատարում են «սյունակով» երկնիշ և եռանիշ թվերի գումարմանը միանգամայն նման եղանակով:
 

   47365
 +
  2243269797

 
Բացատրություն.
1)Սյունակով գումարում կատարելու ժամանակ հարկավոր է հիշել, որ գումարելիները պետք է գրել մեկը մյուսի տակ այնպես, որ միավորը լինի միավորի տակ, տասնավորը տասնավորի տակ, հարյուրավորը հարյուրավորի տակ, հազարավորը հազարավորի տակ...

2) Գումարը ստանալու համար միավորին գումարում ենք միավորը՝ արդյունքը գրում միավորի տակ ,տասնավորին գումարում ենք տասնավորը՝ արդյունքը գրում տասնավորի տակ, հարյուրավորին գումարում ենք հարյուրավորը՝ արդյունքը գրում հարյուրավորի տակ ...
Լավ, ինչպե՞ս համոզվենք, որ մեր կատարած գումարումը ճիշտ է: 

Համոզվելու համար պետք է կատարենք գումարման ստուգումը:
Գումարման ստուգումը կարելի է կատարել հանմամբ: 
Ստուգումը կարելի է կատարել երկու եղանակով: 
 
300+400=700
 
Ստուգում՝
 
700400=300
 
կամ
 
  700
 400
_____
  300