Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում, ի թիվս այլ կարևոր որոշումների, կատարում է նաև մասնագիտության ընտրություն ։ Մասնագիտության գիտակցված ընտրությունը , այն է՝ մասնագիտական կողմնորոշումը , երկարատև գործընթաց է, որը ենթադրում է մի կողմից անձի, մյուս կողմից աշխատաշուկայի վերլուծությունների համադրման արդյունքը։

Մասնագիտական կողմնորոշման գլխախավոր նպատակն է անհատին օժտել կարիերայի զարգացման ընդհանուր կարողություններով, որը ներառում է նրա շարունակական զարգացումը՝ որպես սովորողի, աշխատողի և քաղաքացու։