« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ Դասընթացը բաղկացած է չորս բաժիններից, որտեղ ներկայացված են գնահատման մեթոդաբանության առանցքային կետերը , ձևավորող գնահատման նպատակը, ձևերն ու մեթոդները՝ տեղայնացված «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների համար, ինչպես նաև՝ ձևավորող գնահաման հնարների ու դասավանդման մեթոդների տարբերությունը։ Օգտվելով ձևավորող գնահատման մեթոդների ներկայացված օրինակներից՝ ուսուցիչները կարող են կողմնորոշվել թեմային համապատասխան ձևավորող գնահատման ձևի ընտրության հարցում, կիրառել առկա նմուշները։Ներկայացված են ձևավորող գնահատման օրինակներ հայոց լեզվից և գրականությունից՝ իրենց քայլաշարերով։ Օրինակներում տրված են նոր նյութի հաղորդման մոդելներ, որոնց հիման վար կարելի է իրականացնել ինքնագնահատում, փոխադարձ գնահանում, տրամադրել ներքին և արտաքին հետադարձ կապ։
Դասընթացի վերջին բաժինն ամբողջությամբ ներկայացնում է ԴԿՏՀ համակարգի միջոցով իրականացվող ձևավորող գնահատման քայլաշարը 7-րդ դասարանի «Գրականություն» առարկայի «Բանաստեղծություն» բաժնի համար, նպատակներն ու ձևավորող հմտությունները։
- Teacher: Գոհար Շահինյան