Դասընթացի ներածություն

Ավանդական գրականագիտությունը հիմնվում է հիմնականում գոյականների, ածականների և բայերի վրա։ Այս դասընթացը ներկայացնում է լեզվական խորքային վերլուծության նոր մոդել, որում  ցույց ենք տալիս, թե ինչպես են խոսքի անփոփոխ մասերը (մակբայներ, կապեր, շաղկապներ, վերաբերականներ և ձայնարկություններ) կատարում հոգեբանական քարտեզագրման դեր։ Մեր հետազոտությունը «Ես և նա»-ի մեջ ապացուցում է, որ հերոսի ճակատագրական անկումը և դատարկությունը արտացոլված են հենց այդ «երկրորդական» քերականական միջոցներով։ Սա նորարար մոտեցում է՝ վերանայելով լեզվական միավորների «գլխավոր» և «երկրորդական» բաժանումը։