Այս դասընթացի նպատակն է ուսուցիչներին տրամադրել հիմնարար գիտելիքներ և գործիքներ կոդավորման և թվային մտածողության ոլորտում՝ Հայաստանի հանրակրթական չափորոշչի պահանջներին համապատասխան: Դասընթացը թույլ է տալիս ուսուցիչներին

1․ Զարգացնել իրենց թվային գրագիտությունը՝ ծանոթանալով ծրագրավորման տարրերին, փոփոխականներին, պայմաններին, կրկնություններին և ալգորիթմների կառուցման սկզբունքներին:

2․ Զարգացնել աշակերտների թվային մտածողությունը՝ սովորեցնել նրանց խնդիրները բաժանել փոքր քայլերի, ստեղծել պարզ ալգորիթմներ և տրամաբանական մոդելներ՝ անկախ առարկայից:

3․ Կիրառել կոդավորումը ուսումնական գործընթացում՝ պատրաստել փոքր նախագծեր և օրինակներ, որոնք կարող են ինտեգրվել այլ առարկաներին  (մաթեմատիկա, բնագիտություն, հայոց լեզու և այլն):

4․ Նպաստել ստեղծագործական մոտեցումների զարգացմանը՝ ուսուցիչներին ցույց տալ, թե ինչպես ծրագրավորման միջոցով կարող են աշակերտները խաղերով, անիմացիաներով կամ վիրտուալ մոդելներով զարգացնել ստեղծագործական մտածողությունը:

5․ Ուսուցիչների մասնագիտական աճ ՝ հնարավորություն տալով փորձարկել գործնական առաջադրանքներ, կիսվել փորձով և նախագծել իրենց դասերը՝ օգտագործելով նոր մեթոդներ և տեխնոլոգիաներ: