Մանկավարժական գործունեությունն ուսուցչից պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների անընդհատ բարելավում: Այդ նպատակին է ուղղված  սույն դասընթացը, որը, որպես շարունակական կրթության ապահովման անբաժանելի մաս, կոչված է նպաստելու ներկա կրթական բարեփոխումների իրականացմանը և նրա որակի ու արդյունավետության բարձրացմանը: Դասընթացի նպատակն է զինել տարրական դպրոցի ուսուցիչներին ժամանակակից հեռավար ուսուցման մեթոդներով, գործիքներով և ներառական մոտեցումներով, որոնք ապահովում են կրթական որակը և հասանելիությունը բոլոր աշակերտների համար։