Հարգելի՛ գործընկերներ,
Ողջունում եմ ձեզ մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման այս հարթակում: Մեր համատեղ աշխատանքի նպատակն է վերանայել պատմության դասավանդման ավանդական մոտեցումները և զինվել այնպիսի գործիքակազմով, որը թույլ կտա սովորողին դառնալ պատմական անցյալի ակտիվ հետազոտող:
Դասընթացի նպատակը՝
Զարգացնել ուսուցիչների մեթոդական վարպետությունը՝ պատմության դասը փաստերի պասիվ շարադրանքից վերածելու ակտիվ վերլուծական գործընթացի:
Ակնկալվող վերջնարդյունքներ՝
Վերջնարդյունքներ՝
Կիրառել աղբյուրագիտական վերլուծության և քննադատական հարցադրումների մեթոդները:
Զարգացնել սովորողների ինքնուրույն վերլուծական և պատճառահետևանքային մտածողությունը:
Գնահատել ոչ թե աշակերտի հիշողությունը, այլ պատմական փաստերը վերլուծելու կարողությունը:
Դասընթացը տևելու է 4 շաբաթ, որի ընթացքում հաղորդակցվելու ենք դասընթացում տեղադրված ֆորումների և էլեկտրոնային փոստի օգնությամբ:
Յուրաքանչյուր շաբաթ ձեզ համար հասանելի կլինի տվյալ շաբաթվա համար նախատեսած նյութերը:
Հարգանքներով՝ դասընթաց ստեղծող և դասընթացավար՝ Մարգարիտա Եփրեմյան՝ Հրազդանի N 14 հիմնական դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ:
- Teacher: Եփրեմյան Մարգարիտա