Объявления сайта

«Հեռավար ուսուցում» համակարգում դասընթացների ստեղծման և վարման չափանիշներ

«Հեռավար ուսուցում» համակարգում դասընթացների ստեղծման և վարման չափանիշներ

от Admin User -
Количество ответов: 0

Ուշադրություն․ Համակարգում հեռավար դասընթաց վարելու հնարավորություն ստանալու համար պետք է ներկայացվի դասընթացի համառոտ նկարագրությունը (նպատակը, աշխատակարգը) և բովանդակության 90%-ը, որը բավարարում է ձևակերպված չափանիշներին։

 

Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ*

ուսուցիչների համար

Առարկայական հեռավար ուսուցման դասընթացներ

սովորողների համար

Դասընթացի ներածության մեջ պետք է ներկայացվեն նպատակը, խնդիրները, թիրախային խումբը և աշխատակարգը:

Դասընթացի ներածության մեջ պետք է ներկայացվեն դասարանը, առարկան, թեմաները և աշխատակարգը:

Դասընթացը պետք է նպաստի ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու կատարելագործմանը

 

  • լինի արդիական,  պարունակի նոր մեթոդներ և ՏՀՏ կիրառություն,
  • բխի  գործող ուսումնական ծրագրերի բովանդակությունից,
  • չսահմանափակվի գործող դասագրքի, ուսուցչի ձեռնարկի շրջանակներում,
  • ունենա հետազոտական բնույթ:

Դասընթացը պետք է

 

  • համապատասխանի գործող չափորոշիչներին, ուսումնական պլանին և առարկայական ծրագրերին,
  •  ներառի արդիական և գրավիչ լուծումներ՝ սովորողներին մոտիվացնելու և ներգրավելու նպատակով: 

 

Դասընթացը պետք է միտված լինի և նպաստի Հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներով պահանջվող վերջնարդյունքների ստացմանը՝ միջոցների և մեթոդների, անհրաժեշտ նյութերի և գործիքների կիրառման փորձի տրամադրման միջոցով:

Դասընթացի բովանդակության մեջ, ինչպես նաև գիտելիքների ստուգման բաժիններում պետք է արտահայտված լինեն առարկայական չափորոշչային պահանջները տարբեր մակարդակներում՝ հնարավորություն ստեղծելով հեռավար եղանակով տարբերակված ուսուցման կազմակերպման համար:

Բովանդակությանը կից պետք է տրամադրվի նաև մուլտիմեդիա լուծումներով էլեկտրոնային պաշարներ, օգտագործելով բովանդակության տարբեր ձևերի համադրություն՝ տեքստ, աուդիո, պատկերներ, անիմացիա, տեսանյութ և ինտերակտիվ բովանդակություն։

Բովանդակությանը կից պետք է տրամադրվի նաև

 

  • դասագրքի, ուսումնական ձեռնարկի, ուսումնաօժանդակ այլ պաշարների էլեկտրոնային տարբերակներ և հղումներ
  • երաշխավորված էլեկտրոնային ուսումնական նյութեր, վիրտուալ լաբորատորիաներ, տեսաձայնային և ցուցադրական հոլովակներ, վարժասարքեր և հղումներ։

Դասընթացի ընդհանուր կառուցվածքում պետք է երևան թեմաների նկարագրությունները և կից ռեսուրսները։ Դասընթացը պետք է պարունակի առնվազն հինգ ուսումնական մոդուլ (թեմա), վերջինը՝ ստուգման և ամփոփման:

Գիտելիքների ստուգման ընթացքը պետք է կազմակերպվի հնարավորինս պարզ և մատչելի, համապատասխանի տվյալ տարիքի սովորողների կարողություններին և տեխնիկական հմտություններին:

 

Դասընթացի թիրախային խումբը, այսինքն մասնակիցները պետք է լինեն տվյալ կամ հարակից առարկաներ դասավանդող ուսուցիչներ՝ նվազագույնը 25 մասնակից, ընդգրկվեն բացառապես իրենց ցանկությամբ ու առաջարկով և ցուցաբերեն լիարժեք մասնակցություն:

Դասընթացի թիրախային խումբը, այսինքն մասնակիցները պետք է լինեն հիմնականում նույն տարիքային խմբի (դասարանի) սովորողներ: Ապահովվի ակտիվ մասնակցությունը ։

 

Դասընթացի մշակման և վարման ընթացքում պետք է կիրառել Moodle հարթակի գործիքաշարը՝ մասնավորապես

 

  • բովանդակությունը ստեղծել «էջ»-ի միջոցով (page)
  • կցել «պաշար» (թույլատրված ձևաչափի)
  • տալ լրացուցիչ էլեկտրոնային գրականություն (հղումներ, նոր պատուհանով)
  • հարցաշար
  • ֆորում-քննարկումների հարթակ:

Դասընթացի մշակման և վարման ընթացքում պետք է կիրառել Moodle հարթակի գործիքաշարը՝ մասնավորապես

 

  • բովանդակությունը ստեղծել «էջ»-ի միջոցով (page)
  • կցել «պաշար» (թույլատրված ձևաչափի)
  • տալ լրացուցիչ էլեկտրոնային գրականություն (հղումներ, նոր պատուհանով)
  • հարցաշար
  • ֆորում-քննարկումների հարթակ:

Դասընթացում ներառված բոլոր նյութերի համար պետք է պահպանված լինեն հեղինակային իրավունքի նորմերը՝ համապա­տասխան հղումների կամ  օգտագործված աղբյուրների նշմամբ:

Դասընթացում ներառված բոլոր նյութերի համար պետք է պահպանված լինեն հեղինակային իրավունքի նորմերը՝ համապա­տասխան հղումների կամ օգտագործված աղբյուրների նշմամբ:

 

Դասընթացի նվազագույն տևողությունը պետք է լինի 4 շաբաթ:

 

Դասընթացի տևողությունը պետք է որոշվի առարկայի (թեմաներիհեռավար ձևով ուսուցման անհրաժեշտությունից և բնույթից։

 

Ծանոթություն*

«Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am/) ուսուցիչների վերապատրաստման հեռավար դասընթացի վարման մասին տրվում է տեղեկանք, որն ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում։

Աղբյուր՝ Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ https://lib.armedu.am/resource/2081։

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փոփոխված և լրացված)՝ https://lib.armedu.am/resource/28104։