- Учитель: Գեղեցիկ Վարդանյան
Այս դասընթացի նպատակն է սովորողներին ծանոթացնել հեղինակի կյանքի,գործունեության մանրամասներին,ստեղծագործությունների ժանրային առանձնահատկություններին: Դասընթացի ավարտից հետո նրանք
կիմանան՝ գրական սեռերի (արձակ, չափածո, դրամատուրգիա) և ժանրերի (վեպ, վիպակ, պատմվածք, նովել, բանաստեղծություն, պոեմ, բալլադ) մասին ,ստեղծագործություններից մի քանիսին:
Կկարողանա՝ ներկայացնել գրողի կենսագրության հիմնական փաստերը,
արտահայտիչ ընթերցել բնագրերը, ընտրել հատվածներ և ներկայացնել բովանդակությունը,
բնութագրել ստեղծագործության գլխավոր հերոսին/մի քանի համառոտ նախադասությամբ/,
կատարել բառային աշխատանք՝ անծանոթ բառերի դուրսբերում, հոմանշային շարքերի կազմում,
կատարել ստեղծագործական աշխատանք՝սովորած բառերի, արտահայտությունների կիրառություն սեփական խոսքում,
տարբերակել արձակ և չափածո ստեղծագործությունները:
- Учитель: Ռուզաննա Աղբաշյան
Հովհաննես Թումանյանի արձանի մոտ : Գոյական անուն :
- Учитель: Ռամելա Դանիելյան
- Учитель: Նարինե Հակոբյան
- Հայկի և Բելի մասին առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ և վերածվել է դյուցազնավեպի։ Աղեղնավոր Հայկը հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալը Բելը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստվածը կամ Ասորեստանի թագավորը։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում նրան: Իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում է Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է: Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։
- Учитель: Անահիտ Գևորգյան
Զբոսաշրջությունը անչափ մարդկային ոլորտ է, այն մարդու համար և մարդու մասին է։
Իսկ ի՞նչ է զբոսաշրջությունը, ի՞նչն է այն այդքան գրավիչ դարձնում։ Զբոսաշրջության սահմանումը բարդ հարցերից մեկն է, եթե ոչ ամենաբարդը, զբոսաշրջության մասին խոսակցություն ծավալելու համար: Գրականության մեջ կարելի է գտնել հարյուրավոր սահմանումներ, սակայն անհնար է գտնել գեթ մեկ սահմանում, որը լիարժեքորեն և ամբողջապես բնութագրում է զբոսաշրջությունը՝ որպես երևույթ: Սահմանելը բարդանում է, քանզի հստակ չէ, թե ինչ է իրականում «արտադրում» տուրիզմը, որն է նրա հիմնական արտադրանքը (պրոդուկտը):
- Учитель: Նախշուն Մանուկյան