Ածխածինը մեր մոլորակում առկա է ինչպես ազատ (գրաֆիտ, ալմաստ, կոքս, մուր, ածուխ), այնպես էլ կապված վիճակում։ 

Ածխածնի բնական տարաձևություններն են գրաֆիտն ու ալմաստը:
Գրաֆիտ և ալմաստ
Գրաֆիտի բյուրեղավանդակն ատոմային է, որտեղ ածխածնի ատոմները դասավորված են զուգահեռ շերտերով (Բ): Ածխածնի յուրաքանչյուր ատոմ այդ շերտում, միացած է ածխածնի երեք այլ ատոմների ամուր կովալենտային կապերով, իսկ առանձին շերտերի միջև կապը թույլ է, որի պատճառով էլ գրաֆիտը հեշտությամբ շերտավորվում է և թղթի վրա հետք թողնում:
 
Գրաֆիտը լայնորեն կիրառվում է սինթետիկ ալմաստի արտադրության մեջ: 
 
Ալմաստի բյուրեղավանդակը նույնպես ատոմային է: Ի տարբերություն գրաֆիտի, ալմաստի բյուրեղավանդակում յուրաքանչյուր ածխածնի ատոմ շրջապատված է ածխածնի չորս ատոմով: Բյուրեղավանդակի տարածական կառուցվածքը կանոնավոր քառանիստ է (Ա):