Ի՞նչ է Google Jamboard-ը
Google Jamboar-ը թվային գրատախտակ է, որի օգնությամբ կարելի է մի շարք գործողություններ կատարել:Այն կարող է օգնել հեռավար ուսուցումն ավելի ինտերակտիվ դարձնել։ Կարող է օգտագործվել ինչպես համաժամանակյա, այնպես էլ ոչ համաժամանակյա ուսուցման մեջ։
Google Jamboard-ի առավելությունները․
• Անվճար է
• Անսահմանափակ տարածք է տրամադրում
• Կարելի է կցել տարբեր ձևաչափի թվային բովանդակություն
• Շատ հեշտ է պահպանել և տարածել ստեղծված պատը
Jamboard-ը համատեղ առցանց գրատախտակ է: Այն ուսանողներին տալիս է ստեղծագործական աշխատանքի շատ տարածք: Ինչպե՞ս եք օգտագործում Google Jamboard-ը դասարանում:
Jamboard-ը (jamboard.google.com) ֆիզիկական սարք է՝ ինտերակտիվ սենսորային էկրան/մոնիտոր, և այն թանկ է: Բայց բարեբախտաբար, հավելվածը, որն աշխատում է այդ ինտերակտիվ էկրանների վրա ԱՆՎՃԱՐ է:

Jamboard հավելվածը ֆանտաստիկ գործիք է վիրտուալ/հեռավար ուսուցման համար: Հատկանիշները պարզ են և ինտուիտիվ: Իրոք շատ հեշտ է համագործակցել: Բացի այդ, այն շատ տեսողական է: