Այս դասընթացը հնարավորություն կտա սովորել քիմիական կապերի տեսակները։ Դասընթացը կազմված է մի քանի բաժիններից, որոնցից յուրաքանչյուրում ուսումնասիրվում է քիմիական կապի մի տեսակ։ Յուրաքանչյուր բաժնում ընդգրկված է տեսական նյութը, հարցադրումներ, որոնք կօգնեն յուրացնել նյութը և թեստային առաջադրանքներ, որոնք հնարավորություն կտան գնահատել յուրացման մակարդակը և շտկել թյուրըմբռնումները։