«Ծերունին և ծովը» վիպակի ուսուցման բազմաբնույթ մեթոդիկան թույլ է տալիս բոլոր սովորողներին  (այդ թվում` ԿԱՊԿՈւ) ներգրավել ուսումնառության մեջ, իրականացնել շերտավորված աշխատանք՝ հաշվի առնելով սովորողների անհատական առանձնահատկությունները: Շատ կարևոր է անդրադարձը, հետադարձ կապը՝ թերությունները շտկելու, ձեռք բերած գիտելիքները ամրապնդելու, ստեղծագործաբար աշխատելու համար:                                                                                               

 Հույս ունեմ, որ  այս դասընթացը որոշ չափով կօգնի սկսնակ ուսուցիչներին գրական տեքստ ուսուցանելիս նորագույն մոտեցումներ կիրառել և առավել մեծ արդյունքի հասնել: