Սիրելի՛ մասնակիցներ, ողջունում եմ ձեզ և ցանկանում տեղեկացնել, որ "Առցանց գործիքներ" դասընթացի ընթացքում դուք կարող եք ծանոթանալ պահանջված ու կիրառելի առցանց գործիքների հետ, սովորել դրանցով կրթական նյութեր ստեղծել, ինչպես նաև հմտորեն գործածել ուսումնական գործընթացում։

Դասընթացը տևելու է 4 շաբաթ, սկիզբը՝ հոկտեմբերի 20-ին, ավարտը՝ նոյեմբերի 20-ին։ Յուրաքանչյուր շաբաթ ձեզ համար հասանելի կլինեն տվյալ շաբաթվա համար նախատեսված նյութերը։ Նյութն ուսումնասիրելուց հետո պետք է կատարել  առաջադրանքները և տեղադրել թեմային համապատասխան ֆորումում։ 

Դասընթացը վարում է Նալբանդյանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մարիամ Գևորգյանը։ 

Մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք։