Ռոբոտաշինությունը ոչ միայն ներկան է, այլ նաեւ ապագան։ Ծանոթացնելով աշակերտներին ծրագրավորման, զգայունակների եւ ավտոմատացման հետ՝ նրանք զարգացնում են քննադատական հաշվողական մտածողության հմտությունները, որոնք անհրաժեշտ են ինչպես 21-րդ դարի աշխատաշուկայում, այնպես էլ առօրյա կյանքում հաջողության հասնելու համար: «Ռոբոտաշինությունը տանը եւ դպրոցում» ուսումնական ծրագիրն աշակերտներին բացահայտում է համակարգչային գիտության
ուժը եւ այն, թե վերջինս ինչպես կարող է ազդել իրենց կյանքի վրա: Դասընթացն ունի ճկուն իրականացում եւ կարող է դասավանդվել տարբեր միջավայրերով՝ ելնելով յուրաքանչյուր դասարանի կարիքներից: VEX Robotics-ը ռոբոտաշինության ուսուցման բոլոր տարիքային խմբերի համար: Այն կարելի է դասավանդել ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ եղանակով։ Բացի գիտությունից եւ ճարտարագիտական սկզբունքներից, VEX-ը խրախուսում է ստեղծագործականությունը, թիմային աշխատանքը,
առաջնորդությունը եւ խմբերի միջեւ խնդիրների լուծումը:  Աշակերտներին հնարավորություն է տրվում առաջադրել խնդիրների ստեղծագործական լուծումներ իսկ մանկավարժներին՝ ներգրավվել եւ ոգեկոչել վաղվա STEM խնդիրները: VEX Robotics ռոբոտաշինության ծրագիրը կարելի է դասավանդել տարրականից մինչեւ ավագ դպրոց: Ծրագիրը նախատեսված է դպրոցական բաղադրիչից «Ինֆորմատիկա» առարկային հատկացվող 1 ժամի պլանավորման եւ իրականացման համար։ Այն ընդլայնում է դպրոցներում համակարգչային գիտության հասանելիությունը՝ կենտրոնանալով սովորողների մասնակցության մեծացման վրա: VEX Robotics մրցույթներն ու ծրագրերը ղեկավարվում են Ռոբոտաշինական կրթության եւ կարողունակությունների հիմնադրամի կողմից (RECF): Աշխատում է Chromebook-ների, Amazon Fire-ի, Android պլանշետների, iPad-ների, Windows-ի եւ Mac-ի վրա: Ռոբոտաշինության միջոցով աշակերտներին տրված ինքնուրույն ընտրություն կատարելու հնարավորությունը խթանում է նրանց ներգրավվածությունն ու մոտիվացիան, թույլ տալով օգտագործել իրենց ուժեղ կողմերը եւ բավարարել ուսման կարիքները: Ռոբոտաշինությունն օգնում է աշակերտներին ունենալ ինքնավարության, կարողությունների եւ կապվածության զգացողություն: Բացի գիտությունից եւ ճարտարագիտական սկզբունքներից՝ VEX Robotics լուծումները խրախուսում են ստեղծարարությունը, թիմային աշխատանքը, առաջնորդությունը: