Արվեստն` ընդհանրապես և կերպարվեստը` հատկապես, իրենց մեջ խտացնելով

շրջապատող իրականության ամենատարբեր երևույթները, այդ թվում մարդ-շրջապա-

տող առարկայական աշխարհ  բազմաբնույթ փոխհարաբերությունները, իրենց վրա են

ստանձնում անձի կրթության և դաստիարակության առանցքային դերը:

   Իր յուրահատկության և բովանդակության, ինչպես նաև ուսումնական բոլոր

առարկաների հետ փոխադարձ կապ ստեղծելու բացառիկ հնարավորության շնորհիվ,

  Կերպարվեստը կոչված է խթանելու սովորողների մտավոր և հոգևոր ներուժի բացա-

հայտումը, զարգացումը և հարստացումը, ընդհանուր աշխարհայացքի ձևավորումը: