Սովորեք ավելի արագ` արհեստական բանականության օգնությամբ։ Ծրագրի կարգախոսն է՝ <Stop studying like your grandpa> (Դադարիր սովորել պապուդ պես улыбаюсь)։ Ձեր ուսումնական նյութերը վերածեք ֆլեշ քարտերի և վիկտորինաների: Flashka-ի հետ դասապրոցեսը կդառնա առավել հետաքրքիր ու աշխույժ, իսկ մատուցվող նյութը՝ առավել դյուրըմբռնելի։ Ուսումնական նյութի մատուցման այս յուրովի մեթոդն օգտագործում են աշխարհի 56 երկրում։ Ծրագիրն աշխատում է 20 տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն (հայերենի դեպքում երբեմն լինում են ավտոմատացված, ոչ իմաստալից թարգմանություններ, սակայն ծրագիրը տեքստը ձեռքով խմբագրելու հնարավորություն է տալիս)։

Դիցուք՝ որոշել եք ներկայացնել Էռնեստ Հեմինգուեյի <Ծերունին և ծովը> ստեղծագործությունը։ Արհեստական բանակությունը ամբողջ պատմվածքը վերածում է քարտերի, որտեղ գրված են բովանդակային հարցեր պատմավծքից, ինչպես նաև՝ նշված է ճիշտ պատասխանը։ Սխալ պատասխանի դեպքում ծրագիրը պարզաբանում է և նշում է ճիշտ պատասխանը։ Վիկտորինաների միջոցով, որոնք արհեստական բանականությունը նույնպես ավտոմատ է գեներացնում, հեշտությամբ կստուգեք աշակերտների պատրաստվածության և նյութի վերաբերյալ ստացած գիտելիքների մակարդակը։ Այս մեթոդով անցկացվող դասապրոցեսին աշակերտներն ավելի հաճույքով և ակտիվ են մասնակցում, սովորում են խաղալով, մեկը մյուսին մարտահրավեր նետելով, մրցելով։ Աշակերտները գնահատվում են՝ <հեշտ>, <միջին բարդության>, <բարդ> սանդղակներով և հավաքում համապատասխան միավորներ։