Նախ վերհիշենք գումարման գործողության բաղադրիչները:
Գումարման գործողության բաղադրիչներն են գումարելի, գումարելի, գումար կամ գումարելիներ, գումար:
Այժմ դիտարկենք գումարման մի քանի տարբերակ և փորձենք հասկանալ, թե ո՞ր տարբերակն է ավելի հեշտ և արագ:
Բնականաբար կլոր թվերի գումարումն իրենից մեծ բարդություն չի ներկայացնում, ուստի այն կարելի է հեշտությամբ կատարել բանավոր:
Ցանկացած բազմանիշ կլոր թիվ կարող ես կարգային գումարելիների օգնությամբ արագ գումարել :
47365+22432 արտահայտությունն ինչպե՞ս հաշվել...
Տարբերակ 1
Տարբերակ 1
Եթե թիվը վերածենք կարգային գումարելիների և սկսենք գումարում կատարել, ապա կստացվի այսպիսի պատկեր.
Ի՞նչ ես կարծում հարմար կլինի՞ թվերն այս տարբերակով գումարել: Մտածի՛ր:
Տարբերակ 2
Կատարենք սյունակով գումարում.
Բազմանիշ թվերի գումարումը կատարում են «սյունակով» երկնիշ և եռանիշ թվերի գումարմանը միանգամայն նման եղանակով:
Բացատրություն.
1)Սյունակով գումարում կատարելու ժամանակ հարկավոր է հիշել, որ գումարելիները պետք է գրել մեկը մյուսի տակ այնպես, որ միավորը լինի միավորի տակ, տասնավորը տասնավորի տակ, հարյուրավորը հարյուրավորի տակ, հազարավորը հազարավորի տակ...
2) Գումարը ստանալու համար միավորին գումարում ենք միավորը՝ արդյունքը գրում միավորի տակ ,տասնավորին գումարում ենք տասնավորը՝ արդյունքը գրում տասնավորի տակ, հարյուրավորին գումարում ենք հարյուրավորը՝ արդյունքը գրում հարյուրավորի տակ ...
2) Գումարը ստանալու համար միավորին գումարում ենք միավորը՝ արդյունքը գրում միավորի տակ ,տասնավորին գումարում ենք տասնավորը՝ արդյունքը գրում տասնավորի տակ, հարյուրավորին գումարում ենք հարյուրավորը՝ արդյունքը գրում հարյուրավորի տակ ...
Լավ, ինչպե՞ս համոզվենք, որ մեր կատարած գումարումը ճիշտ է:
Համոզվելու համար պետք է կատարենք գումարման ստուգումը:
Գումարման ստուգումը կարելի է կատարել հանմամբ:
Ստուգում՝
կամ
_____
- Учитель: Սիմա Պապյան