«Ով ենք մենք» թեման ներկայացված է «Տոները մեր կյանքում» ենթաթեմայի միջոցով՝ հետևյալ դասանյութերով՝
● «Օրացույց»
● «Հայրենի հող»
● «Իմ Երևան»
●«Նոր տարի»
● «Մայրիկի տոն»
● «Վարդավառ»
● «Ե՛կ ամփոփենք. Ազնիվ զինվորը»
Դրանց միջոցով սովորողները ծանոթանում են օրացույցի կառուցվածքին, մի շարք պետական, ընտանեկան և եկեղեցական տոների: Կարևոր է, որ սովորողները 4 ճանաչեն տոները և կարողանան մեկնաբանել տոնի խորհուրդը, որն էլ նպաստում է վարքագծի, վերաբերմունքի, ինչպես նաև արժեհամակարգի ձևավորմանը:
- Դասախոս: Վարդուհի Հովհաննիսյան