Դասընթացի  ավարտին  կկարողանաք՝

1. ներկայացնել ճնշման ֆիզիկական իմաստը և հաշվարկել այն պարզ իրավիճակներում,

2. նշել ճնշման առաջացման մեխանիզմները պինդ, հեղուկ և գազային մարմիններում,

3. ներկայացնել ճնշման մեծացման և փոքրացման եղանակները, բերել օրինակներ,

4. բացատրել անոթի պատերի վրա ազդող գազի և հեղուկի ճնշման պատճառը,

5. չափել գազի և հեղուկի ճնշումը,

6. բացատրել առօրյա կյանքում գազի և հեղուկի ճնշման դերը,

7. ներկայացնել Պասկալի և հաղորդակից անոթների օրենքները և կիրառել դրանք պարզ իրավիճակներում, 8. նկարագրել ջրաբաշխական մամլիչի կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը և կիրառությունները, կատարել հաշվարկներ ուժի շահումը որոշելու համար,

9. փորձի միջոցով հիմնավորել մթնոլորտային ճնշման գոյությունը, չափել և բացատրել դրա առաջացման պատճառը,

10.նկարագրել մխոցավոր հեղուկային պոմպի աշխատանքը,

11. բերել արքիմեդյան ուժի դրսևորման օրինակներ,

12. ներկայացնել Արքիմեդի օրենքը,

13.նախագծել և իրականացնել հեղուկներում և գազերում արքիմեդյան ուժի որոշման փորձեր,

14. արտածել հեղուկներում մարմինների լողալու պայմանները,

15.ներկայացնել արքիմեդյան ուժի դրսևորումները կենդանական աշխարհում, նավագնացության և օդագնացության ոլորտներում: