Ֆիզիկական դաստիարակությունը անձնավորության համակողմանի և ներդաշնակզարգացման կարևոր բաղադրիչ է: Ֆիզիկական դաստիարակության նպատակն էժամանակին ձևավորել երեխաների շարժողական կարողություններն ու հմտությունները,զարգացնել հետաքրքրություն՝ երեխային մատչելի շարժողական գործունեությանզանազան ձևերի նկատմամբ, դաստիարակել անձի բարոյակամային հատկանիշներ, որիիրագործման համար մանկապարտեզում լուծվում են մեկը մյուսի հետ սերտորեն կապվածհետևյալ խնդիրները.
- Առողջության պահպանում և ամրապնդում.
- Օրգանիզմի կոփում, ճիշտ կեցվածքի ձևավորում, հարթաթաթության կանխում.
- Անձի բարոյակամային որակական գծերի՝ ինքնուրույնության, ակտիվության,մարդկային փոխհարաբերության կուլտուրայի դաստիարակում.
- Ֆիզիկական որակների ձևավորում՝ ճարպկության, արագաշարժության,դիմացկունության, ուժի զարգացում, կատարելագործում.
- Կենսականորեն անհրաժեշտ շարժողական կարողությունների և հմտություններիձևավորում. քայլքի, վազքի, ցատկի, սողանցելու, մագլցելու, նետելուունակությունների և հմտությունների մշակում.
- Խաղային գործողությունների տարրերի ուսուցում.
- Պարապմունքների օգտակարության, հիգիենիայի պահանջների ու գիտելիքներիձևավորում և կատարելագործում:
- Դասախոս: Արմինե Ավթանդիլյան