Թեմայի շրջանակներում սովորողները ուսումասիրում են սեփական ներաշխարհը, արժեքները, անձնական, ֆիզիկական, մտավոր, հոգևոր, սոցիալական ձեռքբերումերը, մարդկային փոխհարաբերությունները ընտանիքում, ընկերների միջև, հասկանում են՝ ինչ է նշանակում մարդ«Ով ենք մենք» թեման ներկայացված է «Տոները մեր կյանքում» ենթաթեմայի միջոցով՝ հետևյալ դասանյութերով՝

● «Օրացույց» 

●«Իմ Երևան»

● «Նոր տարի»

●«Վարդավառ» 

Դրանց միջոցով սովորողները ծանոթանում են օրացույցի կառուցվածքին, մի շարք պետական, ընտանեկան և եկեղեցական տոների: Կարևոր է, որ սովորողները 4 ճանաչեն տոները և կարողանան մեկնաբանել տոնի խորհուրդը, որն էլ նպաստում է վարքագծի, վերաբերմունքի, ինչպես նաև արժեհամակարգի ձևավորմանը: