Դասընթացը պատրաստել է Անահիտ Առաքելյանը/Գյումրու N28 հիմնական դպրոցի պատմության հասարակագիտության ուսուցչուհի/
Հարգելի՛ մասնակիցներ ,ողջունում եմ դասընթացի բոլոր մասնակիցներին։
Պատմությունը ժողովրդի հավաքական հիշողությունն է, նրա կենսագրությունը։Հայոց պատմության իմացությունն առավելագույնս հնարավորություն է տալիս իրականացնելու մեր ազգային իղձերը,ձևավորելու ու պահպանելու հայի կերպարը։Հայոց պատմությունը բովանդակում է դաստիարակչական վիթխարի ներուժ ,հայրենասիրություն և արժանապատիվ գոյություն։
Դասընթացը նախատեսված է հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների ,ինչպես նաև պատմության ու գրականության ուսուցիչների համար։Նպատակ ունեմ նաև ցույց տալ թեմայի միջառարկայական կապը հայոց լեզվի,գրականության և հայոց եկեղեցու պատմության հետ Դասընթացը բաղկացած է 4 բաժնից․
- Բաժին 1 Մեսրոպ Մաշտոցը և հայոց այբուբենի ստեղծումը
- Բաժին 2 Գրականություն և պատմագրություն
- Բաժին 3 Փիլիսոփայություն և բնական գիտություններ
- Բաժին 4 Ճարտարապետություն և արվեստ
- Դասախոս: Անահիտ Առաքելյան