Հայկական լեռնաշխարհը բարձր դիրքի շնորհիվ կոչվել է՝Հայկական բարձրավանդակ, Լեռնային երկիր կամ Լեռնային կղզի։
Հյուսիսից `եզերվում է Կուր գետով։
Հարավից՝Հայկական տավրոսի լեռնաշխթայով և Հյուսիսային Միջագետքի հարթավայրով։
Հյուսիս-արևմուտքից՝Պոնտոսի լեռներով։
Մեր հայրենիքը արևելքից սահմանակից է Կասպից ծովին , Իրականական բարձրավանդակին և Ուրմիա լճին, արևմուտքից՝Փոքրասիական սարահարթին։ Եվ դրանց միջև ընկած ամենաբարեբեր տարածքը կոչվում է միջնաշխարհ։
Կան բազմաթիվ խոշոր լեռնաշղթաներ։
Հյուսիսում՝արևմուտքից դեպի հարավ-արևելք ուղղությամբ, վեր են խոյանում Ջավաղքի,Գուգարքի,Գեղամա, Արցախի լեռները։ ՀՀ-ում ամենաբարձր լեռը Արագածն է(4096մ), դրանից հետո անմիջապես Կապուտ ջուղն է(3906մ)։
Հայկական լեռնաշխարհի կենտրոնում ձգվում է երկրորդ լեռնաշղթան՝Հայկական Պարը, որը սկսվում էլեռնաշխարհի ամենաբարձր գագաթից՝Արարատից։ Հարավում երկրորդ լեռնաշղթան Հայկական Տավրոսն է։
Հայակական լեռնաշխարհի երկրորդ բարձր գագաթը Սիփանն է(4434մ)։
Երեք խոշոր լճերը՝Սևանը, Վանը և Ուրմիան են։
Սևանի մեջ են թափվում երեսուն գետակներ, իսկ դուրս է հոսում միայն Հրազդան գետը։
Վանա լիճը(1720մ) ունի չորս կղզի՝ Աղթամար,Կտուց,Լիմ,Արտեր։Ջուրը աղի է, միակ ձկնատեսակը Տառեխն է։
Ուրմիան ծանծաղ լիճ է, աղիության աստիճանի պատճառով չունի կենդանական աշխարհ։
Խոշոր գետերը
Եփրատ գետն ունի երկու ճյուղ՝ Աևմտյան Եփրատ և Արևելյան Եփրատ, երկուսն էլ հոսում են արևելքից արևմուտք և Ակն քաղաքի մոտ միախառնվում են։ Հարավում Եփրատը միանում է Տիգրիսին և լցվում Պարսից ծոցը։Հայաստանի մասում Եփրատը ունի 500 կմ երկարություն։
Տիգրիսը, որը Հայկական լեռնաշխարհի հարավային մասում է նույնպես ունի երկու ճյուղ Արևմտյան և Արևելյան։ Առաջինը սկիզբ է արշռնում Ծովք լճից, երկրորդը՝Հայկական Տավրոսից։ Տիգրիսը Եևրատի հետ թափվում է պարսից ծոց։
Արաքսը՝Սկիզբ է առնում Բյուրակնյան լեռներից, հոսելով արևելք՝խառնվում է Կուր գետին, լցվում Կասպից ծովը։ Ունի մոտ 1000կմ երկարություն։
Բնակլիմայական պայմանները և օգտակար հանածոները
Ըստ բնակլիմայակն պայմանների՝ Հակական լեռնաշխարհը բաժանվում է երեք գոտու՝
Ցածրադիր՝ որն ունի ծովի մակերևույթից 350-1000մ բարձրություն, աճում են՝խաղող, բամբակ, ծիրան, նուռ,դեղձ և այլն։
Նախալեռնային՝ գոտին հայտնի է հացահատիկով, գարիով, մրգատու այգիներով և խաղողով։
Լեռնային՝տարածվում է 1500-2000մ և ավելի բարձյության վրա։ Այստեղ աճում են հացահատիկի և գարու ավելի ցրտադիմացկուն տեսակներ, կան հարուստ ալպյան մարգագետիններ, որոնք նպաստավոր են անասնապահության զարգացման համար։
Անտառները հիմնականում Արցախում, Սյունիքում, Գուգարքում և Տայքում են։ Կենդանիներից տարածված են եղելէ վարազը, աղվեսը, գայլը, առյուծը,արջը,բորենին, նապաստակը,մուֆլոնը, եղջերուն։
Հայկական լեռնաշխարհը հարուստ է օգտակար հանածոներո, օրինակ՝աղով, նավթով, երկաթով, ոսկով, շինաքարով, հանքային բուժիչ ջրերով և այլն։
Վարչական բաժանում
Հնագույն ժամանակներից գոյություն են ունեցել երկու հայկական պետություններ՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը։ Երբեմն Մեծ Հայքի սահմաններից Ծոփքը, ինչպես վերջինս սահմանակից Կոմմագենեն առանձնացել և դարձել է առանձին թագավորություն։
Հայ ժողովրդի կյանքում ամենամեծ դերն է խաղացել Մեծ Հայքը, ոևը բաժանվել է 15 խոշոր նահանգների, որոնք նաև անվանվել են աշխարհներ, դրանք են՝Գուգարքը, Տայքը, Բարձր Հայքը, Ծոփքը,Աղձնիքը,Տուրուբերանը,Կորդուքը,Մոկքը,Վասպուրականը,Պարսկահայքը,Փայտակարանը,ՈՒտիքը,Արցախը, Սյունիքը և Այրարատը։
Մեծ Հայքի տարածքը՝311 հազ․ քառ․ կմ է։
Փոքր Հայքինը՝ 80 հազ․ քառ․ կմ է։
Մեծ հայքի բոլոր աշխարհները միացին ունեն 191 գավառ, ամենախոշորը Այրարատն է։
Հայերը միջնադարում ուժեղ պետություն են ստեղծել նաև Միջերկրկական ծովի հյուսիս-արևելքում ընկած Կիլիկիայում, որն ունցել է 50 հազ․ քառ․ կմ տարածք։
Մեծ Հայքը, Փոքր Հայքը և Կիլիկիան մազին կազմել են մոտ կես միլիոն քառ, կմ տարածք։
- Teacher: Գայանե Ներսիսյան