Գարնանային արևոտ մի օր, երբ թագավորն իր շքախմբովորսի էր գնում, տեսավ, որ զառամյալ մի ծերունի ընկուզենի է տնկում առվի ափին: Նրա կնճռապատ ճակատը ողոված էր քրտինքի կաթիլներով, որոնք գոհարների պես շողում էին արևի տակ:
Թագավորը սանձահարեց իր նժույգը, ողջունեց ծերունուն ու ասաց.
-Բարի՛ հայրիկ, ի՞նչն է քեզ ղտիպում այդպես չարչարվել ու քրտինք թափել: Չ՞է որ ընկուզենին շատ ուշ է պտուղներ տալիս, և դու դժվար թե նրա պտուղները վայելես:
-Տե՛ր արքա,-ասաց ծերունին,-եթե քո թագավոր հայրը քեզ ժառանգություն չթողներ իր գահը՝ ոսկով ու ակնեղենով, դու ինչպես կարող էիր մի ամբողջ երկիր կառավարել: Հայրենի ծառն ու այգին էլ հողագործի գանձերն են: Մեր պապերը ծառեր են տնկել, որոնց պտուղը մենք վայեում ենք, մենք էլ նույնը պիտի անենք մեր զավակների ու թողների համար:
-Կեցցե՛ս, իմաստո՛ւն ծերուկ,-ասաց թագավորը և դառնալով վեզիրին՝ հրամայեց, որգեղջուկին տասը ոսկի պարգևի:
Ծերունին ոսկիները վերցրեց, շնորհակալություն հայտնեց թագավորին և ապա դառնալով դեպի նոր տնկած ծառը՝ մրմնջաց.
-Գոհ եմ քեզնից, իմ փոքրի՛կ ընկուզենի, թող քո պտուղն անսպառ լինի, կյանքդ՝ երկար:
-Ինձ օրհնելու փոխարեն ծառի՞ն ես օրհնում, ծերո՛ւկ,-ասաց թագավորը:
-Ախր սա ինձ բարիք տվեց ոչ թե հինգ կամ տասը տարի հետո, այլ հենց հիմա,-պատասխանեց ծերունին:
Հեղինակ՝ Սողոմոն Մկրտչյան

Հարցեր
1.Բառարանի օգնությամբ բացատրի'ր հետևյալ բառերը:
Շքախումբ, զառամյալ, կնճռապատ, գոհար, ակնեղեն, օրհնել, պարգևել:
2.Քո կարծիքով որն է այս պատմության ասելիքը, ինչ է սովորեցնում այս պատմությունը:
3.Ակնեղեն բառը բաղկացած է ակ/ն/ արմատից և -եղեն ածանցից: Գրի՛ր նոր բառեր -եղեն ածանցով:
4.Աշխատանքի վերաբերյալ առած-ասացվածքներ գրի՛ր:
5.Փորձիր պատմության համար շարունակություն հրինել:
Հարցերի պատասխանը գրի՛ր կարծիքների բաժնում: