Այս դասընթացը ստեղծվել է 2-րդ դասարանի համար

Առարկա «ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

 Դաս 1 .Ինչպես անվտանգ օգտվել էլեկտրոնային սարքերից 

Նպատակ/ Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ Ձևավորել էլեկտրական/էլեկտրոնային սարքերը անվտանգ օգտագործելու հմտություններ։

Վերջնարդյունքներ /

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. Բացատրել էլեկտրական/էլեկտրոնային սարքավորումների հետ աշխատանքի անվտանգության գլխավոր սկզբունքները, թե ինչ կարելի անել և ինչը՝ ոչ: Պատկերացում ունենալ էլեկտրական/էլեկտրոնային սարքերով աշխատանքի մասին: Ցույց տալ էրգոնոմիկայի տեսանկյունից այն ճիշտ դիրքերը, որոնք կարելի է ընդունել համակարգչի կամ հաշվողական այլ սարքերով աշխատելիս: Հարմարավետ ձևավորել աշխատանքային տեղը:

Բովանդակություն/ էլեկտրական/էլեկտրոնային ապահովություն և առողջություն․ Սարքերի միացում և անջատում. վտանգ պարունակող գործողությունները սարքերով աշխատանքի ժամանակ։ Հրավտանգ դեպքեր, ճիշտ գործողոթյուններ նման դեպքերում: Ինչպես կահավորել, հարմարեցնել աշխատատեղը դպրոցում և տանը։ էրգոնոմիկայի տեսանկյունից նստելու ճիշտ դիրքերը։ Առողջարար ֆիզիկական վարժություններ մարմնի, աչքերի համար աշխատանքի և ուսման ընթացքում։

Կազմեց՝ Արմենուհի Ավետիսյանը  Արթիկի 1 հիմնական դպրոց

ուսուցչի օգնական