Ողջունում եմ ձեզ և ցանկանում տեղեկացնել, որ "ՏՀՏ գործիքներ" դասընթացի ընթացքում դուք կարող եք ծանոթանալ պահանջված ու կիրառելի առցանց գործիքների հետ, սովորել դրանցով կրթական բովանդակություն ստեղծել, ինչպես նաև հմտորեն գործածել ուսումնական գործընթացում։
Դասընթացը տևելու է 4 շաբաթ, սկիզբը՝ նոյեմբերի 20-ին, ավարտը՝ դեկտեմբերի 20-ին։ Յուրաքանչյուր շաբաթ ձեզ համար հասանելի կլինեն տվյալ շաբաթվա համար նախատեսված նյութերը։ 
Դասընթացը վարում է Նալբանդյանի Պերճուհի և Արմէն Նալպանտեանների անվան  միջնակարգ դպրոցի ուսուցիչ՝ Գևորգյան Մարիամը։ 
Մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք։