CURIPOD
Գրավիչ և ինտերակտիվ սահիկաշար ստեղծելը երբեք այսքան հեշտ չի եղել։ Արհեստական բանականության միջոցով այժմ հնարավոր է ստեղծել պրոֆեսիոնալ տեսք ունեցող սահիկաշարեր ընդամենը մի քանի գործողությամբ։ Ինչու որակյալ կրթական ռեսուրսներ ստեղծել ավանդական ձևով, եթե արհեստական բանականության գործիքները կարող են հեշտացնել գործընթացը և խնայել ժամանակ։ Հարկ է ասել, որ նախքան կիրառելը պետք է միշտ խմբագրել արհեստական բանականության կողմից ստեղծված բովանդակությունը՝ համոզվելու , որ այն բավարարում է Ձեր չափանիշներին և պահանջներին։
Ինչպես ստեղծել ինտերակտիվ դասեր Curipod –ի միջոցով
Քուրիփոդը արհեստական բանականությամբ աշխատող հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել գրավիչ դասեր ինտերակտիվ սահիկների տեսքով։ Այն ունի սահիկներ ստեղծելու 2 տարբերակ․
- օգտագործել արհեստական բանականության հնարավորությունները
- կարելի է ստեղծել անհատական սահիկաշար զրոյից