Համագործակցություն և գիտելիքների փոխանակում: Ծանոթացնել թե որն է առողջության պահպանման հիմնական ուղղությունները:

Խնդիրներ. թեմայի նկատմամբ հետաքրքրության արթնացում, հետաքրքիր մեթոդների կիրառում և փոխանակում:

  Առողջությունը մարդու ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարօրությունն է: Դա նշանակում է, որ առողջ մարդու տրամադրությունը լավ է, թեթև ու առույգ, հեշտությամբ հաղորդակցվում է շրջապատի մարդկանց հետ, ունակ է արդյունավետ և արագ չի հոգնում: Առողջական վիճակը, պայմանավորում են բազմաթիվ գործոններ՝ շրջակա միջավայրի լավ պայմանները, հիգիենայի կանոնների պահպանումը, սպորտով և ֆիզիկական վարժություններով զբաղվելը, որն ամրացնում է մկանները, նպաստում արյան շրջանառության բարելավմանը:

   Կարևոր են նաև ճիշտ սնվելը, հանգիստ և բավարար քունը:

    Մի շարք գործոններ կարող են նպաստել առողջության վատացմանը՝ ալկոհոլի չարաշահումը, թմրանյութերը, սթրեսը, ծխախոտը:

Կազմող՝ Կապանի համար 1 հիմն. դպրոցի դասվար`- Գայանե Մկրտչյան: