Մեթոդաբանությունը բնութագրում է.
-
գնահատման հիմնական նպատակները, խնդիրները, սկզբունքները և գործառույթները,
-
սովորողների ուսումնական գործունեության ընթացքի և արդյունքների գնահատումը կարգավորող սկզբունքները, մոտեցումները, մեթոդները,
-
գնահատման տեսակները և ստուգման ձևերը:
Նպատակը
Ուսումնառության արդյունքների գնահատման նպատակն է՝ որոշել սովորողի կարողունակությունների զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների, հմտությունների, դիրքորոշումների ու արժեքների ձևավորման աստիճանի:
Խնդիրները
-
գնահատման տարբեր ձևերի և տեսակների համակարգված կիրառման միջոցով հնարավորություն տալ սովորողներին առավելագույնս ցուցաբերել իրենց գիտելիքները, կարողությունները և հմտությունները,
-
գնահատման չափանիշների հստակեցման միջոցով բարելավել ուսուցման գործընթացի արդյունավետությունը,
-
ձևավորող գնահատման կանոնակարգման շնորհիվ ավելացնել սովորողների հետաքրքրությունն ուսուցանվող առարկաների նկատմամբ և բարձրացնել ուսումնառության արդյունավետությունը,
-
խթանել սովորողի ինքնաճանաչման, ինքնազարգացման և ինքնագնահատման կարողությունների զարգացումը, նպաստել նրա անձնային որակների և դիրքորոշումների ձևավորմանը , ,
-
բարձրացնել ուսուցիչների պատասխանատվության և մասնագիտական պատրաստվածության աստիճանը:
- Учитель: Անահիտ Իսկանդարյան