Տարրական դասարանների մայրենիի դասագրքերում զետեղված ստեղծագործությունների քննարկմանը ներկայացվում են այն ցուցումն ու մեթոդական քայլաշարը, որի կիրառման դեպքում գեղարվեստական խոսքի գունեղությունը, զգացմունքների զուլալությունը կըմբռնվի աշակերտների կողմից: Կարևոր է այն, որ ստեղծագործությունների ուսումնասիրման ճանապարհով կդրսևորվի գեղարվեստական խոսքի նկատմամբ կրտսեր դպրոցականների հետաքրքրությունը: Մասնավորապես կանգ կառնենք դրանց բառապաշարի, ազգային արժեքների ձևավորմանը նպաստող հնարավորությունների վրա:
- Դասախոս: Կարինե Մադաթյան