Գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է:Այն օգնում է պարզել յուրաքանչյուր սովորողի գիտելիքների ,կարողությունների ու հմտությունների զարգացման աստիճանը,ինչպես նաև ստանալ դպրոցի կողմից առարկայական ծրագրերի,չափորոշիչների պահանջների կատարման ամբողջական պատկերը: Կրթական գնահատումը լայն հասկացություն է. այն նկարագրում է ցանկացած գործունեություն, որը կարող է տեղի ունենալ սովորողի կամ սովորողների գիտելիքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով:Նոր մոտեցումներով գնահատումը ոչ միայն սովորողի առաջադիմության փաստագրումն է,այլև ուսուցման ընթացքի խթանման կարգավորման,վերահսկման,բարելավման մեխանիզմ:
Դասընթացի նպատակն է՝ .Ծանոթացնել ՀՊՉ-ի «Սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները» բաժնում տեղի ունեցած փոփոխություններին: . Ներկայացնել գնահատման տեսակներն ըստ նպատակի,գնահատման ձևերը: . Ձևավորել գնահատման տարբեր ձևերի,գործիքների կիրառման հմտություններ: . Ներկայացնել քայլեր,որոնք կօգնեն ուսուցիչներին ճիշտ և արդյունավետ կազմակերպել գնահատման գործընթացը: .

- Դասախոս: Աննա Անտոնյան