Դասընթացը նախատեսված է ուսուցիչների, մանկավարժական աշխատողների և դասավանդման հարցերով հետաքրքրվող անձանց համար։
Դասընթացի նպատակն է ներկայացնել «Մայրենի» առարկայի դասավանդման նորարարական մեթոդներ և հնարներ, որոնք միտված են ապահովելու առարկայական չափորոշչով և ծրագրով սահմանված նպատակներն ու վերջնարդյունքները:
Դասընթացը կազմված է հետևյալ բաժիններից.
- Բառապաշարի հարստացում
- Կարդալու որակական հատկանիշների զարգացում
- Բնավոր խոսքի զարգացում
- Գրավոր խոսքի զարգացում
Դասընթացի ավարտին մասնակիցները՝
. կիմանան
- բառապաշարի հարստացմանը միտված մեթոդներ
- կարդալու որակական հատկանիշների զարգացմանը միտված մեթոդներ
- Բնավոր խոսքի զարգացմանը միտված մեթոդներ
- Գրավոր խոսքի զարգացմանը միտված մեթոդներ
. կկարողանան ընտրել և կիրառել դասավանդման արդյունավետ մեթոդներ և հնարներ ելնելով դասի դիդակտիկական նպատակներից:
Դասընթացի տևողությունը ՝ 4 շաբաթ:

- Teacher: Ժենյա Միրիբյան