Դասընթացը նախատեսված է ուսուցիչների, մանկավարժական աշխատողների և  դասավանդման հարցերով հետաքրքրվող անձանց համար։

Դասընթացի նպատակն է ներկայացնել «Մայրենի» առարկայի դասավանդման նորարարական մեթոդներ և հնարներ, որոնք միտված են ապահովելու առարկայական չափորոշչով և ծրագրով սահմանված նպատակներն ու վերջնարդյունքները:

Դասընթացը կազմված է հետևյալ բաժիններից.

  • Բառապաշարի հարստացում 
  • Կարդալու որակական հատկանիշների զարգացում 
  • Բնավոր խոսքի զարգացում 
  • Գրավոր խոսքի զարգացում 

 Դասընթացի ավարտին մասնակիցները՝

կիմանան 

  • բառապաշարի հարստացմանը միտված մեթոդներ
  • կարդալու որակական հատկանիշների զարգացմանը միտված մեթոդներ  
  • Բնավոր խոսքի զարգացմանը միտված մեթոդներ
  • Գրավոր խոսքի զարգացմանը միտված մեթոդներ

. կկարողանան ընտրել և կիրառել դասավանդման արդյունավետ մեթոդներ և հնարներ ելնելով դասի դիդակտիկական նպատակներից:

Դասընթացի տևողությունը ՝ 4 շաբաթ: