Դասընթացը նախատեսված է հանրակրթական պետական հաստատությունների 8-րդ դասարանում անգլերեն առարկան ուսումնասիրող սովորողների համար և հմապատասխանում է հանրակրթական պետական նոր չափորոշչին և առարկայական ծրագրին։ Դասընթացի նպատակն է

ներմուծել հաղորդակցությունը խոսքային և ոչ խոսքային միջոցներով իրականացնելու գաղափարը, 

ներմուծել հաղորդակցություն թեմային առնչվող բառապաշարը,

ներմուծել և ամրապնդել թեմային համապատասխան քերականական նյութը,

զարգացնել թեմայի շուրջ հաղորդակցական հինգ կարողունակությունները (ունկնդրում, ընթերցանություն, մենախոսություն, գրավոր խոսք, փոխներգործություն),

զարգացնել խոսքային և ոչ խոսքային հաղորդակցության ձևերի համադրման հմտություններ,

ձևավորել հանդուրժողականություն տարբեր մշակույթներին բնորող հաղորդակցության ձևերի նկատմամբ։