📘 Դասընթացի նկարագիր
«Համատեղ դասավանդում» թեման ընտրել եմ՝ ելնելով ժամանակակից կրթական պահանջներից և համագործակցային ուսուցման կարևորությունից։ Այսօր ավելի քան երբևէ կարևոր է ձևավորել ուսուցիչների միջև արդյունավետ համագործակցություն, որը կխթանի ուսումնական գործընթացի որակը, աշակերտների ակտիվ ներգրավվածությունը և առարկայական ինտեգրումը։
Համատեղ դասավանդման մոդելը ոչ միայն հնարավորություն է տալիս համադրել տարբեր մասնագիտական դիտանկյուններ, այլև ստեղծում է ներառական և բազմաբովանդակ ուսումնական միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ ստանում է անհատականացված և համարժեք աջակցություն։
Այս թեմայի միջոցով փորձել եմ ցուցադրել, թե ինչպես կարող է ուսուցչի համագործակցային մոտեցումը վերածվել աշակերտակենտրոն կրթական փորձի՝ զարգացնելով նաև սովորողների համագործակցության, հաղորդակցման և պատասխանատվության հմտությունները։
Ընտրելով այս թեման՝ նպատակ եմ ունեցել խթանել մասնագիտական քննարկում՝ ուղղված ուսուցիչների համատեղ պատասխանատվության մշակույթի ձևավորմանը և կրթության արդյունավետության բարձրացմանը
- Դասախոս: Նարինե Բաղդասարյան