Սիրելի աշակերտներ,

բարի գալուստ «Ալգորիթմ» դասընթաց: Այս դասընթացը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ է ալգորիթմը և ինչպես այն օգտագործել ամենօրյա կյանքում: Դասընթացի վերջում դուք կկարողանաք ստեղծել ձեր սեփական պարզ ալգորիթմները:

ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ

երեխաների մոտ հստակ պատկերացում ձևավորել ԱԼԳՈՐԻԹՄ հասկացության մասին,սովորեցնել ալգորիթմները կիրառել առօրյա կյանքում:

ԽՆԴԻՐՆԵՐԸ

  • Ալգորիթմ հասկացության բացահայտում
  •   հրամանների (քայլերի) օգտագործմամբ ալգորիթմներ ստեղծելու հմտությունների զարգացում

  •  տրված ալգորիթմներում սխալները գտնելու և ուղղելու ուսուցում;

  • ալգորիթմի կիրառումը գործնականում;

  •  գործողության մեթոդների մշակում ըստ ալգորիթմի և դրանց կիրառումը տարբեր իրավիճակներում.

  •  նպաստել տրամաբանական մտածողության զարգացմանը