ՏՀՏ-երն ունեն նորարարության զարգացումն արագացնելու, սովորողների գիտելիքները հարստացնելու ու խորացնելու, հմտությունները զարգացնելու, ինչպես նաև նրանց մոտիվացիան բարձրացնելու և ուսման մեջ արդյունավետ ներգրավելու ներուժ: Դրանք բարելավում և կատարելագործում են ուսումնական գործընթացը և օգնում դպրոցներին վերափոխվել: Էլեկտրոնային ուսուցումը կրթական գործընթացի կազմակերպումն է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ: Էլեկտրոնային ուսուցումը կարող է շոշափելիորեն ավելացնել սովորողների գիտելիքները, որի միջոցով մասնակիցները գործնական փորձ ու գիտելիք են ստանում համացանցից:Նորարարական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով հնարավոր է. ուսուցման նոր մեթոդների և տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը՝ համակցելով ուսուցման ավանդական մեթոդների հետ, սովորողների կողմից ուսուցանվող նյութի յուրացման դյուրինացումը և նրանց առաջադիմության ու մոտիվացիայի բարձրացումը, բոլոր սովորողների համար որակյալ և արդիական կրթություն ստանալու հավասար պայմանների ապահովումը՝ ներառյալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ազգային փոքրամասնություններին պատկանող, գյուղական, սահմանամերձ ու մեկուսացված բնակավայրերի և այլ խոցելի խմբերից երեխաների համար, դպրոցական տարիքից սովորողներին ժամանակակից ՏՀՏ-ին հաղորդակից դարձնելը, դրանցով աշխատել սովորեցնելը և տեղեկատվության լայն հասանելիությունն ապահովելը, արդի դարաշրջանում խիստ անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների զարգացումը սովորողների մոտ, մասնավորապես՝ ստեղծագործ, քննադատական ու համակարգված մտածողության, մեդիագրագիտության, ինքնուրույն սովորելու և հետազոտական աշխատանքներ կատարելու, համագործակցային աշխատանքի և այլ հմտությունների զարգացումը, հայալեզու էլեկտրոնային տարատեսակ ռեսուրսների ստեղծումը և օգտագործումը ուսումնական գործընթացում, դասավանդողների՝ ՏՀՏ պատրաստվածության, գիտելիքների և հմտությունների զարգացումը և նրանց կողմից դասավանդման գործընթացում ՏՀՏ-ի ակտիվ օգտագործման ապահովումը
- Учитель: Հասմիկ Նահապետյան