Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:

Օրինակ՝

Մեխանիկական աշխատանք է կատարվում, երբ բեռը բարձրացվում է, մարմինը տեղափոխվում է սեղանի վրա, չորսուն շարժվում է զսպանակի ազդեցությամբ և այլն: