Վերջին տարիներին կրթական համակարգերում աճող կարևորություն է ստանում խաղերի ներգրավումը դասապրոցեսում։ Խաղերը՝ որպես ուսուցման գործիքներ, նպաստում են սովորողների մոտիվացիայի բարձրացմանը, ակտիվ մասնակցությանը, համագործակցային հմտությունների ձևավորմանը, ինչպես նաև ստեղծում են հոգեբանորեն ապահով և ստեղծարար միջավայր՝ գիտելիքների և հմտությունների ձեռքբերման համար։

Այս դասընթացը նպատակ ունի ուսուցիչներին տրամադրել գործնական գիտելիքներ և հմտություններ՝ խաղային մեթոդներն արդյունավետ օգտագործելու համար տարբեր առարկաների դասավանդման ընթացքում։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան ուսուցողական խաղերի պատմությանը և կիրառման հիմնավորումներին,

կսովորեն կազմել և հարմարեցնել խաղային նյութեր՝ ըստ տարիքային խմբերի և ուսումնական նպատակների, ինչպես նաև կիրառել թվային գործիքներ՝ ուսուցումը ժամանակակից դարձնելու համար։

Դասընթացի թեմաներն ընդգրկում են թե՛ ավանդական, թե՛ նորարարական ուսուցողական խաղեր՝ շեշտը դնելով դրանց դիդակտիկ արժեքի, բազմաբնույթ կարողությունների զարգացման և 21-րդ դարի հմտությունների խթանման վրա։