Երեխայի զարգացման գործում կարևոր դեր ունի խաղը,որը նպաստում է երեխայի
զարգացմանը առհասարակ խոսք ,հոգեկան և ֆիզիկական վիճակ:Այն հանդիսանում է
անհատի վարքի և խոսքի ձևավորման հզոր միջոց:Երեխան ձևավորվում է որպես անհատ
դեռ վաղ մանկության շրջանում:Հատկապես կարևոր է, թե երեխան ինչ դեր է վերցնում իր
վրա խաղի ընթացքում: Խաղային տեխնոլոգիաների կիրառումը ունի
ուսումնադաստիարակչական մեծ նշանակություն:Խաղը դիտարկվում է որպես
առաջատար գործունեություն ոչ այն պատճառով,որ այն երեխայի կյանքում մեծ տեղ է
գրավում, այլ որովհետև խաղի ընթացքում երեխայի հոգեկան աշխարհում տեղի են
ունենում գլխավոր փոփոխությունները,զարգանում են հոգեկան այն
գործընթացները,որոնք անհրաժեշտ են զարգացման նոր առավել բարձր աստիճանի
անցնելու համար:Խաղալով երեխան անընդհատ ձգտում է գնալ առաջ,նրա մոտ
միաժամանակ աշխատում են ենթագիտակցությունը,խելքը և երևակայությունը: