Նպատակ

 Այս դասընթացի նպատակն է վերլուծել, թե ինչպես կարելի է արդյունավետորեն կիրառել սոցիալ-հուզական խաղ-վարժանքներ  դասավանդման գործընթացում՝ նպաստելով սովորողների սթրեսի նվազեցմանը, ստեղծագործական մտածողության զարգացմանը և խմբային աշխատանքի արդյունավետությանը:

Խնդիրներ

  • Ուսումնասիրել սոցիալ-հուզական խաղ-վարժանքների դերը և ազդեցությունը աշակերտների ուսումնական առաջադիմության և հոգեբանության վրա:
  • Բացահայտել կոնկրետ խաղ-վարժանքներ, որոնք կարելի է ինտեգրել տարբեր առարկաների  դասերին:
  • Մշակել մեթոդական ուղեցույցներ  ուսուցիչների համար՝ խաղերի կիրառման նպատակով:
  • Վերլուծել խաղերի ազդեցությունը սովորողների քննադատական մտածողության զարգացման վրա:
  • Սահմանել չափորոշիչներ խաղերի արդյունավետության գնահատման համար:

Գյումրու N 38 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Արմինե Պողոսյան