Դասընթացավար` Արփինե Քարհանյան, Լոռու մարզի, Դեբեդի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի, ինֆորմատիկայի ԹԳՀԳ-ի ուսուցչուհի
Հարգելի՛ մասնակիցներ.
Ողջունում եմ Ձեզ և հրավիրում մասնակցելու «Python ծրագրավորման լեզվի հիմունքներ» թեմայով ստեղծված հեռավար դասընթացին:
Դասընթացը տևելու է 4 շաբաթ: Յուրաքանչյուր շաբաթ Ձեզ համար հասանելի կլինի տվյալ շաբաթվա համար նախատեսված նյութը: Դասընթացի ընթացքում կհաղորդակցվենք և հուզող հարցերի քննարկումը կկազմակերպենք ֆորումում:
Հարգելի՛ մասնակիցներ, արդյունավետ աշխատանք ապահովելու համար, եղե'ք հնարավորինս ակտիվ և անմիջական:
Այս չորսշաբաթյա ուսումնական դասընթացը նախատեսված է դպրոցի միջին դասարանների սովորողների համար։ Ուսումնական ծրագիրը հիմնված է բաց, հասկանալի և հետաքրքիր մեթոդաբանության վրա, որը խթանում է սովորողի ինքնուրույնությունը, վերլուծական մտածողությունը և թվային գրագիտության զարգացումը։
Դասընթացի հիմնական նպատակներն են՝
-
ծանոթացնել սովորողներին ծրագրավորման հիմնական գաղափարներին
-
ձևավորել Python լեզվի հիմունքների վերաբերյալ պատկերացումներ
-
զարգացնել խնդրի լուծման կարողություններ՝ օգտագործելով փոփոխականներ, մուտք/ելք հրամաններ, պայմանական կառուցվածքներ, ցիկլեր և ֆունկցիաներ
-
խրախուսել սովորողին ստեղծել պարզ և արդյունավետ Python ծրագրեր
- Teacher: Արփինե Քարհանյան