•  ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ։                                                                                                                                                 Կիլիկայի աշխարհագրական դիրքն ու սահմանները։        Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Նրա հարավում Միջերկրական ծովն է, հյուսիսում՝ Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթան։ Նրա կենտրոնական մասով հոսում են Սարոս (այժմ՝ Սեյհան), Ջեյհան և այլ գետեր, որոնք սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից։ Կիլիկիան անմիջապես հարևան է պատմական Հայաստանի գավառներին՝ սահմանակցում է Փոքր Հայքին։                                            ԹԵՄԱ  1։ Հայերը Կիլիկիայում։                                                                                                                               Մ.թ.ա. 84 թվականին Դաշտային Կիլիկիան մտնում է Տիգրան Մեծի հայկական աշխարհակալ տերության կազմի մեջ։ Շուտով հայոց թագավորը կործանում է Արևելքի ժողովուրդներին բռնությամբ զավթած այդ կայսրությունը։ Մյուս կողմից, նա թուլացրել էր Պարթևական թագավորությանը։ Սակայն այս իրավիճակը երկար չի տևում և տարածաշրջանում հայտնվում է նոր բռնապետական կայսրություն։ Արտաշատի պայմանագրի համաձայն, մ.թ.ա. 66 թվականին Կիլիկիան անցում է Հռոմի հանրապետությանը և նրա կազմում մնում շուրջ կես հազարամյակ։ 395 թվականին, Հռոմեական կայսրության բաժանման հետևանքով, Կիլիկիան հայտնվում է Բյուզանդիայի կազմի մեջ։ Հետագայում այն դառնում է կռվախնձոր արաբների և Բյուզանդիայի միջև, մինչև 965 թվականին Նիկեփորոս Փոկաս կայսրն այն վերջնականապես ազատագրում է մուսուլմանների լծից։                                                                                                             ԹԵՄԱ 2 ։Հայկական թագավորության ստեղծումն ու անկումը։                                           11-րդ դարի վերջում, սելջուկ թուրքերից Մանազկերտում կրած պարտության հետևանքով Բյուզանդիան կորցնում է վերահսկողությունը Կիլիկիայի նկատմամբ, որտեղ 1080 թվականին Ռուբեն Ա-ն հիմնում է հայկական իշխանություն։ Այն հետագայում վերածվում է թագավորության։ Սակայն շուտով Կիլիկիան ենթարկվում է Եգիպտոսի մամլուքների ավերիչ հարձակումներին, մինչև որ նվաճվում է նրանց կողմից 1375 թվականին։ Չնայած դրան լեռնային որոշ շրջաններում իրենց անկախությունը պահպանեցին մի քանի հայկական իշխանություններ։ Դրանցից Զեյթունը պահպանեց իր կիսանկախ վիճակը մինչև 1915 թվականը։ 1515 թվականին Կիլիկիան նվաճվում է Օսմանյան կայսրության կողմից։ Չնայած դարավոր օտար տիրապետությանը, մինչև 1915 թվականը Կիլիկիայում հայ ժողովուրդը մեծ քանակ էր կազմում։ 1909 թվականին Կիլիկիայում տեղի է ունենում Երիտթուքերի կողմից կազմակերպված Կիլիկիայի հայության կոտորած։