Ողջույն սիրելի աշակերտներ։ Այս դասընթացի նպատակն է ծանոթացնել հրաձգային զենքի նշանակությանը, նյութական մասին, հրաձգային զենքի փամփուշտների տեսակներին և կառուցվածքին, գնդակի ներքին և արտաքին ձգաբանությանը, կրակային պատրաստության խնդիրներին և պարապմունքների ժամանակ զենքի և զինամթերքի հետ վարվելու անվտանգության կանոններին։
Կրակային պատրաստությունը` մարտական պատրաստության կարևորագույն բաժիններից մեկն է, անձնակազմի ուսուցման կարևորագույն համակարգերից մեկն, ինչը ուսումնասիրվում է հաստիքային զենքի կիրառման գիտելիքների և հմտությունների յուրացման ու կատարելագործման նպատակով: Զենքի նյութական մասի ուսուցումը ընդգրկում է զենքի մարտական հատկությունները, մասերի ու մեխանիզմների կառուցվածքը և դրանց նշանակությունը։ Կարևոր նշանակություն ունի նաև ինքնաձիգի կամ որևէ մարտական զենքի պահպանությունը և խնամքը։
Հրաձգության կանոնների իմացությունն ամենակարևոր պայմաններից է մարտի դաշտում։
Իրեն կցված զենքի մարտական հնարավորություները ամբողջովին բացահայտելու համար հրաձիգը պետք է.
Իմանա` տվյալ զենքի նշանակությունը, մարտական և տեխնիկական հնարավորությունները, սպառազինությունը, մասերի և մեխանիզմների աշխատանքի սկզբունքները, մարտում կիրառելու եղանակները, պահպանման կանոնները, հրաձգության հիմունքները և կանոնները
Կարողանա` կցված զենքը մարտական վիճակի բերել և օգտագործել մարտում, կրակելու ընթացքում արագ վերացնել խափանումները, կատարել նպատակակետի հետախուզում և որոշել նրանց հեռավորությունները, կատարել դիպուկ կրակոց, ոչնչացնել նպատակակետը, որպես կանոն առաջին կրակոցից, կատարել նշանառության ճշգրտումներ, կիրառել կրակի բոլոր ձևերը հաշվի առնելով եղանակային և բալիստիկ պայմանները ցերեկ թե գիշեր, ժամանակակից մարտի ցանկացած պայմաններում:
Դասընթացը տևելու է 4 շաբաթ, որի ընթացքում հաղորդակցվելու ենք դասընթացում տեղադրված քննարկման ֆորումների օգնությամբ:
Յուրաքանչյուր շաբաթ ձեզ համար հասանելի կլինի տվյալ շաբաթվա համար նախատեսած նյութերը և առաջադրանքները:
- Teacher: Սամվել Եսայան